
Ռիհաննան ընտրել է իր նոր Savage x Fenty հավաքածուի դեմքերին Ինստագրամյան մրցույթի միջոցով
Գարնանը Ռիհանան հայտարարել էր իր Savage x Fenty հավաքածուի ամառային արշավի նոր դեմքերի որոնման մասին: Հազարավոր մարդիկ էին դիմում մրցույթին՝ Instagram- ում տեղադրելով իրենց լավագույն Savage X snap-երը:
Ամիսներ անց չորս մասնակից՝ Բրենդա Սենյանա, Կորտնի Ռասսել, Գերլինդ Անագո և Սարիենա Լյուն ընտրվեցին ապրանքանիշի ամառային հավաքածուն ներկայացնելու համար։
«Կարևոր է մարդկանց մոտ փոխել մարմնի մեկ տիպը որպես գեղեցկության չափանիշ համարելը», – ասում է Կորտնին: «Իրականում դա դժվար գործ է և, որի ընթացքում միգուցե և լինեն բազմաթիվ բացասական կարծիքներ, բայց դա մի բան է, որը ես կարծում եմ, որ Savage X-ը հաջողությամբ է անում: Ես ուրախ եմ, որ նորաձևության արդյունաբերությունը փոխվում է, և ես ինքս ունեմ հնարավորություն նպաստելու այդ փոփոխությանը»:
Հավաքածուն ներառում է վառ վարդագույն կրծքկալ, որով հենց արշավի համար նկարահանվել է Ռիհանան, ինչպես նաև նմանատիպ ոճի նեոնային նարնջագույն, վարդագույնի և օձի նախշերով կրծքկալներ և լողազգեստներ։
Արշավի համար նախատեսված նկարները հիմնականում եղել են տրոպիկական ֆոնով, որոնց հեղինակն է նկարիչ, լուսանկարիչ և կինոռեժիսոր Ռաֆայել Պերեսը:
Բրենդայի կարծիքով Savage X-ը փորձում է իր երկրպագուներին օգնել ամրապնդել վստահության զգացումը իրենց իսկ մարմնում։ «Ամեն օր, երբ ես ինքս ինձ ընդունում և սիրում եմ այնպիսին ինչպիսին կամ, ես դրանից ավելի ու ավելի եմ շահում: Իմ քաշը չի սահմանափակում ինձ: Ես պետք է ապրեմ վստահ և առանց կաշկանդվելու»։
Աղբյուր՝ FemaleFirst