
Ջինս կրելու հետաքրքիր մոտեցումներ
Շատերս ջինսն ասոցացնում ենք հարմարավետության հետ։ Սակայն, բացի հարմարավետությունից այն նաև հնարավոր է կրել ինչպես առօրյա, այնպես էլ հատուկ օրերին՝ գեղեցիկ համադրություններ ստեղծելով։
Ջինսե բաճկոն + լայն տաբատ
Սպիտակ լայնաշերտ տաբատի և դասական ջինսե բաճկոնի գեղեցիկ համադրությանը հետաքրքիր տեսք կտա նաև գծավոր կարճաթև տոպը՝ դարձնելով հանդերձանքը իդեալական արևային այս տաք օրերին։

Հանդերձանքը կարող եք ամբողջացնել պարզ, ոսկե ականջօղերով և չեզոք գույնի երանգի ցածրակրունգ ամառային կոշիկներով։
Գծավոր բաճկոն + բարձր իրանով ջինսե տաբատ
Գծավոր բաճկոնի և բարձր իրանով ջինսե տաբատի համադրությունը էլ ավելի արտահայտիչ դարձնելու նպատակով կարող եք կրել դրանք սև բարձրակրունկ կոշիկներով և մոդայիկ արևային ակնոցներով՝ դարձնելով ձեր հանդերձանքը շատ հարմար կոկտեյլային երեկոների, ընթրիքի կամ ցանկացած այլ հատուկ առիթների համար:
Գործվածքային տոպ + սպիտակ ջինսե կիսաշրջազգեստ
Ամառային եղանակին պատրաստվելու ճիշտ ժամանակն է։ Այս սեզոնային սպիտակ ջինսե կիսաշրջազգեսը և տոպը կստեղծեն շքեղ ամառային տեսք, որը կարող եք համադրել բաց երանգի պայուսակով, ինչպես նաև նեյտրալ երանգի ամառային կոշիկներով՝ դարձնելով ձեր տեսքն էլ ավելի հմայիչ:
