Չեչենական հարսանիքի 62,500 ԱՄՆ դոլար արժողությամբ տորթը

62,500 ԱՄՆ դոլար արժողությամբ հարսանեկան տորթը պատրաստվել է 18-ամյա հարսնացու Խավա Զաուրբեկովայի և նրա ամուսին` 20-ամյա Աքքեդ Ջաբրաիլովի համար։ Հարսանիքը տեղի է ունեցել Չեչենական Հանրապետությունում: Փեսան Չեչենական Հանրապետության  նախկին փոխվարչապետ Խուսեին Ջաբրաիլովի որդին է, իսկ նրա քեռին՝ միլիարդատեր Ումար Դաբաբլարովն է, ով վերջերս տուգանվել է «Four Seasons» հյուրանոցի տարածքումօդում կրակելու համար։

Հարսը կրել է «Zuhair Murad» հայտնի բրենդային հարսանյաց զգեստը, որը կշռում էր ավելի քան 40 կգ: Հարսանիքին ներկա են գտնվել հարյուրավոր հյուրեր, սակայն չեչենական ավանդույթի համաձայն հարսնացուի ընտանիքը չի մասնակցել հարսանիքին:

Շքեղ հարսանիքի ժամանակ ալկոհոլը բացակայել է, սակայն ոչ մի գումար չի խնայվել սննդի վրա։

Ահա նրանց հարսանիքի շքեղ տորթը՝

Աղբյուր՝ EasyWeddings