Յոգայի հիմնական դիրքեր՝ առողջության բարելավման համար

Դարեր շարունակ հետազոտությունները ապացուցել են, որ յոգայի կանոնավոր պրակտիկան կարող է էապես բարելավել ձեր ֆիզիկական, մտավոր և հոգևոր առողջությունը՝ ներառել ճկունություն, ֆիթնես, հավասարակշռություն, մկանային ուժ և ողնաշարի շարժունակություն:

Ահա ստորև ձեզ ենք ներկայացնում մի քանի հիմնական, բայց շատ արդյունավետ յոգայի դիրքեր, որոնք աներևակայելի արդյունք կտան բոլորին ՝ սկսնակից մինչև փորձառու:

Դեպի ներքև կանգնած «շուն»

Այս դիրքը հիանալի է ամբողջ մարմինը ձգելու և ամրացնելու համար։ Այն իրականում համարվում է յոգայի հիմնական կարևոր դիրքերից մեկը:

Պլանկա

Սա ևս յոգայի հիմնական դիրքերից մեկն է, որը աշխատում է ամբողջ մարմնի համար։ Կարևոր է վերահսկել ձեր շունչը, որն իսկապես օգնում է օրգանիզմի տարբեր ֆունկցիաների համար:

Կարևոր է, որ շարժման ընթացում ձեր ուսերը լինեն ուղիղ ձեր արմունկների ուղղությամբ, իսկ մեջքը լինի ուղիղ։ Ամեն դեպքում, շատ կարևոր է, որ ձեր գլխի վերևից ուղիղ գիծ պահեք մինչ ձեր ոտքերը կամ ազդրերը:

Ծառ

Այս դիրքը հիանալի սկսակների համար: Դա կբարելավի ձեր հավասարակշռությունը և կսովորեցնի ձեզ, թե ինչպես պետք է շնչել յոգայի վարժությունների ժամանակ: Այն նաև ուժեղացնում է ոտքի մկանները, կոճերը և ներքին ազդրերը:

Կամուրջ

Սկսնակների համար ևս մեկ կարևոր դիրք, որն աշխատում է մարմնի առջևի մասի ձգման և ուժեղացնում է մարմնի հետևի մասը: Այն նաև բարելավում է արյան շրջանառությունն ու մարսողությունը, օգնում է ազատվել սթրեսից և բացում է թոքերը և վահանաձև գեղձը:

Դիրքի համար պետք է պառկեք ձեր մեջքի վրա, ձեր ոտքերը պետք է լինեն մոտ կոճերին և ապա բարձրացրեք ձեր ազդրերը և պահեք այս դիրքը 8-10 շունչ:

Նավակ

Այս դիրքը օգնում է ազատվել սթրեսից, բարելավում է մարսողությունը, խթանում է երիկամների, վահանաձև գեղձի և աղիների աշխատանքիը, ինչպես նաև ուժեղացնում է ազդրերն ու ստորին մեջքը:

Փորձեք պահել այս դիրքը 8-10 շունչ:

 

Աղբյուրը՝ brightside.me