
Լավագույն հավելվածները Ձեր փոքրիկների համար
Երբեմն մայրիկներին ևս հարկավոր է հանգստանալ, զանգահարել կամ ցնցուղ ընդունել: Հենց այդ նպատակով էլ այսօր կան շատ հավելվածներ նախատեսված փոքրիների համար։
Սակայն այսպիսի ծրագրեր ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել, որ դրանք ոչ միայն նախատեսված լինեն ապահովելու փոքրիկի ժամանցը, այլ նաև դրանց շնորհիվ փոքրիկը սովորի մի նոր բան՝ տառերի, գույների կամ թվերի մասին: Ստորև Ձեզ ենք ներկայացնում նմանատիպ ծրագրեր։
PBS Kids Games
Հավելվածում Daniel Tiger-ը, Arthur- ը և PBS Kids- ի բոլոր այլ կերպարները միասին հավաքվում են խաղերի համար։ Հավելվածն այնքան զվարճալի է, որ երեխաները նույնիսկ չեն գիտակցում, որ այն նաև կրթական է: Այն նույնպես անընդհատ թարմացվում է նոր խաղերով, այնպես որ Ձեր փոքրիկը երբեք չի ձանձրանա:
ABCmouse
Այս հավելվածն իր մեջ ներառում է պատմություններ, հարցաշարեր, խաղեր և տեսանյութեր, որոնք երեխաներին պատրաստում են ընթերցանության, մաթեմատիկայի, գիտության և արվեստի մասին դասերին։
Elmo Loves 123s
Մենք առանձնացրել ենք նաև Elmo Loves 123s հավելվածը, քանի որ այն առաջարկում է շատ գեղեցիկ և հետաքրքիր մեթոդներ երեխաներին՝ թվեր սովորեցնելու համար:
Epic!
Այս կայքն իր մեջ ներառում է ավելի քան 40,000 մանկական գրքեր, որոնք կարող եք առանձնացնել ըստ տարիքի կամ հետաքրքրության: