
Ամառային նորաոճ կերպարներ՝ կատարյալ տեսք ունենալու համար
Նոր սեզոն՝ նոր զգեստապահարան: Դրսում եղանակը տաքանում է, և զգեստապահարանը թարմացնելու և ամառային շունչ հաղորդելու ճիշտ ժամանակն է։
Հատկանշական է, որ Instagram-ում և սոցիալական մյուս ցանցերում ամառային նորաոճ գաղափարների պակաս ամենևին էլ չկա։
Ստորև ներկայացնում ենք այս սեզոնի ամենաթեժ միտումներն ու գաղափարները։
- Լայն ջինսերը գարուն-ամառ նորաձևության գլխավոր միտումներից են։ Դրանք հարմար են, պրակտիկ և նորաոճ։ Լայն ջինսերը կարելի է համադրել թեթև սպիտակ բլուզի և սև աքսեսուարների հետ։
- Ձեր ոտքերը պատրաստ են մեծ դեբյուտին: Կարճ եթերային շրջազգեստները կարելի է կրել գրեթե ցանկացած առիթի ժամանակ։
- Լայն թևերով սպիտակ վերանաշապիկներն այս տարվա գլխավոր միտումն են․ դրանք կատարյալ են նայվում մուգ կանաչ տաբատների, սպորտային կոշիկների և անգամ ջինսե կիսատաբատի հետ։ Հիանալի ամառային տեսքն ապահովված է։
- Կրծկալ՝ համադրված դասական կոստյումի հետ։ Սեքսուալ, գրավիչ և խիզախ։ Ահա այս կերպարի բնութագիրը։
- Փորձեք ոտքից գլուխ սպիտակ հագուստի այս թրենդը, որը կարելի է կիրառել ինչպես դասական, այնպես էլ սպորտային հագուստի հետ։
- Դուք հավանաբար դեռևս չեք փորձել ամբողջական կարմիր կերպարը։ Մենք ձեզ մարտահրավեր ենք նետում այս ամռանն այն անպայման փորձելու համար։
Աղբյուրը՝ HarpersBazaar