Լեդի Գագայի տեսահոլովակից հայտնի «Zombie Boy»-ը ինքնասպան է եղել

Մոդել Ռիք Ջենեսթը, ով մեծ ճանաչում է ստացել Լեդի Գագայի «Born This Way» երգի տեսահոլովակի պրեմիերայից հետո, երեկ ինքնասպան է եղել։ Այս մասին հաղորդում է կանադական «Monteealle-Gazette» կայքը։

Լեդի Գագան արդեն հայտնել է իր ցավակցությունը Twitter սոցիալական կայքում՝ գրելով «Իմ ընկեր Ռիք Ջենեսթի ինքնասպանությունը շատ ծանր կորուստ է։ Պետք է շատ աշխատենք, որպեսզի փոխենք մեր մշակույթը, ազատվենք ստիգմայից, որի պատճառով մենք չենք խոսում նյարդային հիվանդություններից և չենք կարողանում դա բերել առաջին պլան»։

32-ամյա Ջենեսթը հայտնի էր իր վրա շատ մեծ քանակությամբ դաջվածքներ ունենալու պատճառով և 2 անգամ հայտնվել էր Գինեսի ռեկորդակիրների գրքում ՝ ամենաշատ միջատների դաջվածքների (176) և ամենաշատ ոսկորների դաջվածքների (136) համար: Ավելի շուտ «The Guardian» պարբերականը հայտնել էր, որ Ջենեսթի պատվին պատրաստվում են Գիտության Թանգարանի առջև կանգնեցնել նրա արձանը։