
Ինչպե՞ս և ո՞րտեղ գտնել ձեր կատարյալ զուգընկերոջը. կօգնի աստղագուշակը
Գաղտնիք չէ, որ ակտիվ սոցիալական կյանքը ձեր միակին գտնելու լավագույն տարբերակն է: Այս հարցում ձեզ կարող է օգնել նաև աստղագուշակը՝ հուշելով նաև, թե կենդանակերպի որ նշանի հետ եք դուք ավելի համատեղելի:
Խոյ (մարտ 21 – ապրիլ 19)
Անկանխատեսելի ջրհոսների շնորհիվ ձեր հարաբերությունները երբեք չեն «ծերանա»: Փնտրեք այս ազատ ոգիներին սրճարաններում և քաղաքական բանավեճերում:
Ցուլ (ապրիլ 20 – մայիս 20)
Ձեզ համապատասխան զույգը՝ կույսը, նույնպես մտահոգված է իր առողջությամբ և ֆիթնեսով, ուստի մարզադահլիճը լավագույն վայրն է նրան գտնելու համար: Սակայն պետք է հաշվի առնել, որ նրանք հիմնականում ամաչկոտ են, և առաջին քայլը ստիպված եք լինելու դուք անել:
Երկվորյակ (մայիս 21 – հունիս20)
Ձեզ համապատասխան կենդանակերպի նշանին՝ կշեռքին, կարող եք գտնել գրադարաններում կամ քաղաքական բանավեճերում: Բայց նրանք սիրում են լիարժեք սոցիալական կյանք վարել, այնպես որ նրանց կարող եք հանդիպել նաև որևէ հավաքույթի ժամանակ:
Խեցգետին (հունիս 21- հուլիս 22)
Ձեր իդեալական զուգընկերը ձուկն է: Նրան կարող եք փնտրել ծովափին: Դուք անմիջապես կզգաք, որ գտել եք նրան:
Առյուծ (հուլիսի 23- օգոստոս 22)
Ձեր աղեղնավորին գտնելու համար պետք է ճամփորդել կամ նավարկության մեկնել: Դուք երկուսդ էլ սիրում եք ճամփորդել և նոր մարդկանց հանդիպել, ինչը նշանակում է, որ միմյանց գտնելու ձեր հնարավորություններն ավելի մեծ են:
Կույս (օգոստոս 23 – սեպտեմբեր 22)
Ձեր ամենահավանական զուգընկերըը ցուլն է: Նրանք սիրում են խոհարարական դասընթացների և գինեգործական տուրերի մասնակցել:
Կշեռք (սեպտեմբեր 23- հոկտեմբեր 22)
Հաջորդ պատկերասրահի բացման ժամանակ ուշադիր եղեք ձեր շատախոս երկվորյակին գտնելու համար:
Կարիճ (հոկտեմբեր 23 – նոյեմբեր 21)
Ձեր ամենահավանական զուգընկերոջը՝ այծեղջյուրին, կարող եք հանդիպել տարբեր ակումբներում:
Աղեղնավոր (նոյեմբեր 22- դեկտեմբեր 21)
Առաջիկա խնջույքին ուշադրություն դարձնեք նրան, ով բոլորի ուշադրության կենտրոնում է: Իհարկե, դա առյուծն է:
Այծեղջյուր (դեկտեմբեր 22 – հունվար19)
Ձեր իդեալական նշանը կարիճն է: Նրան կարող եք հանդիպել որևէ առեղծվածային ճաշի ընթացքում:
Ջրհոս (հունվար 20 – փետրվար 18)
Ձեր զուգընկերը՝ խոյը, բիզնես գործունեություն է ծավալում: Խոյերը սպորտի սիրահար են, հատկապես երբ խոսքը գնում է արկածների մասին:
Ձկներ (փետրվար 19 – մարտ 20)
Ձեզ կատարյալ զուգընկերը խեցգետիննն է: Կենդանակերպի այս նշանի տակ ծնված մարդիկ տանից շատ հեռանալ չեն սիրում, այնպես որ հաճախ մասնակցեք հարևանների կազմակերպած հավաքույթներին:
Աղբյուր՝ tarot.com