Ծննդատան պայուսակ. ի՞նչ տանել ծծնդատուն

Երբ առջևում ձեր կյանքի ամենասպասված օրն է,  պետք է հավուր պատշաճի պատրաստված լինել դրան: Ձեր ծննդատան պայուսակը պետք է պատրաստ լինի հղիության 36 շաբաթական ժամկետում, քանի որ ձեր ծննդաբերությունը կարող է սկսվել ցանկացած պահի:

Իսկ ի՞նչ պետք է պարտադիր լինի ծննդատան պայուսակի մեջ:

  • Կարևոր փաստատղթեր, այդ թվում անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, ID կամ վարորդական վկայական), ձեր ապահովագրական քարտը, ձեր բժշկի անունը և հեռախոսահամարը:
  • Ձեր ծննդաբերության պլանը, եթե ունեք այդպիսին:
  • Անձնական իրեր, ինչպիսիք են ատամի խոզանակն ու մածուկը, շրթունքների բալզամը, սանրը, դիմահարդարման պարագաները (եթե պլանավորում եք օգտագործել դրանք), մազակալը: Հիվանդանոցները հիմնականում տրամադրում են օճառ և շամպուն, բայց գուցե դուք գերադասեք ունենալ ձեր սեփականը:
  • Ակնոցներ, եթե ունեք տեսողության հետ խնդիրներ: Բազաթիվ ապագա մայրեր, ովքեր կոնտակտային ոսպնյակներ են կրում, նախընտրում են հրաժարվել դրանցից հիվանդանոցում:
  • Բջջային հեռախոս և լիցքավորիչ:
  • Որևէ իր, որը ձեզ հանգստություն է ներշնչում: Կարող եք հիվանդանոց տանել ձեր նախընտրած բարձը, ձեր սիրելիի նկարը, հոտավետ յուղեր (եթե հիվանդանոցն առարկություններ չունի) կամ ցանկացած այլ իր, որը կարող է հանգստացնել ձեզ:

Աղբյուր՝ BabyCenter