
Ինչպես հաղթահարել անքնությունը հղիության ընթացքում
Հղի կանանց շրջանում անքնությունը կարող է ի հայտ գալ ցանկացած փուլում, սակայն առավել հաճախ այն հանդիպում է հղիության երրորդ եռամսյակում: Ապագա մայրերի մոտ 75 տոկոսը հղիության 39-րդ շաբաթում առնչվում է անքնության հետ:
Անքնության ախտանիշներն ի հայտ են գալիս երրորդ եռամսյակում, երբ մեծացող փորիկը սկսում է անհարմարություններ պատճառել: Հղիության ընթացքում անքնությանը նպաստող գործոններից կարելի է առանձնացնել հետևյալ մի քանիսը.
- Հորմոնալ փոփոխություններ
- Ոտքերի ցավեր
- Արագ նյութափոխանակություն
- Ծննդաբերելուց առաջ առկա անհանգստություն
Հղիության ընթացքում անքնությունը հաղթահարելու համար կարող են օգտակար լինել հետևյալ խորհուրդները.
- Մշակեք քնի ռեժիմ:
- Օրվա ընթացքում ակտիվ եղեք:
- Խուսափեք կոֆեինից:
- Շատ ջուր խմեք:
- Քնի համար հարմար միջավայր ստեղծեք:
- Փորձեք քնի համար նոր դիրքեր բացահայտել:
Աղբյուր՝ Flo