
Հայտնի են «Օսկար» մրցանակաբաշխության հաղթողները
Լոս Անջելեսում ժամեր առաջ ավարտվեց ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի 91-րդ մրցանակաբաշխությունը:
Լավագույն ֆիլմ ճանաչվեց ամերիկացի ռեժիսոր Փիթեր Ֆարելլիի «Կանաչ գիրք»-ը ժապավենը: Այս ֆիլմը կատակերգական, կենսագրական դրամա է, որը պատմում է հայտնի ջազ դաշնակահարի և վարորդի ճամփորդության ու ընկերության մասին:
Լավագույն դերասան է ճանաչվել Ռամի Մալեկը՝ «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմում բրիտանական «Քուին» խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրիին մարմնավորելու համար։ Նշենք, որ 37-ամյա Ռամի Մալեկի համար սա առաջին «Օսկար»-ն էր:
Հատկանշական է, որ «Բոհեմյան Ռապսոդիա»-ն արժանացավ մենաշատ՝ չորս արձանիկի:
«Տարվա լավագույն դերասանուհի» է ճանաչվել Օլիվիա Քոլմանը՝ «Ֆավորիտուհին» ֆիլմի համար։