
Ո՞վ կկատարի Բարբիի դերը ֆիլմում
Հայտնի է, թե ով է կատարելու Բարբիի դերը երկար սպասված ֆիլմում։ Դերասանուհին՝ Մարգո Ռոբինն է, ում շատերը կհիշեն «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմից։
28-ամյա Մարգո Ռոբին հաճախ են նմանեցնում տիկնիկին և սա նկատելով Հոլիվուդյան պրոդյուսերները հենց նրան են վստահել Բարբիի դերը։
Մարգո Ռոբիի դերակատարման լուրերը տարածվել են դեռ 2018թ.-ի հոկտեմբերից, սակայն հաստատվել են միայն վերջերս։
«Բարբի տիկնիկի հետ խաղը երեխայի մեջ զարգացնում է ինքնավստահությունն ու խթանում հետաքրքրությունը։ Գրեթե 60 տարիների ընթացքում Barbie ապրանքանիշի գոյությունը երեխաներին ոգեշնչել է երազել։ Բարբին երեխաներին առաջարկում է տարբեր դերային մոդելներ` արքայադուստրից մինչև նախագահ:
Ինձ համար մեծ պատիվ է կատարել այս դերը։ Կարծում եմ այն դրական ազդեցություն կունենա ամբողջ աշխարհի երեխաների վրա» . – այպես է մեկնաբանել դերասանուհին իր դերի մասին։