Ինչու՞ են երեխաները տրորում աչքերը

Երեխաների՝ աչքեր տրորելու գործողությունը հիմնականում հոգնածության և քնի ցանկության նշան է։ Սակայն, վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա կարող է նաև այլ պատճառներ ունենալ։

Հետաքրքրասիրություն

Երեխաների մոտ առաջանում է հետաքրքրասիրություն, երբ նրանց մոտ զարգանում են շարժողական հմտությունները։ Նրանք ցանկանում են դիպչել մարմնի յուրաքանչյուր հատվածի՝ հասկանալու համար ինչպես այն կարձագանքի։

Զարմանք և հիացմունք

Երբ երեխան հոգնած չէ, բայց տրորում է աչքերը, հավանաբար նա հիանում է աչքերը տրորելուց առաջացած պատկերներով։ Կարող եք փորձել ինքներդ. երբ պինդ տրորում եք աչքերը, որոշ պատկերներ են հայտնվում Ձեր տեսադաշտում։

Աչքերի չորություն

Երեխաները տրորում են աչքերը նաև այն ժամանակ, երբ դրանք չորացել են։ Աչքերը պաշտպանված են արցունքի շերտով, սակայն շատ բաց մնալու դեպքում շերտը գոլորշանում է։ Երեխաները տրորում են աչքերը, դրանք խոնավեցնելու նպատակով։

Աղբյուր՝ momjunction.com