
Ի՞նչ կրել աշխատանքի գնալիս
Լավ տպավորություն թողնելու համար մեծ նախադրյալ է ճիշտ ընտրված հագուստը։ Ձեզ ենք ներկայացնում, թե ինչպես է պետք ճիշտ և նորաձև հագնվել աշխատանքի գնալիս։
Սև տաբատ
Պարզապես անհնար է պատկերացնել գրասենյակային աշխատանքն առանց սև նեղ տաբատի։ Այն կարելի է համադրել գրեթե բոլոր գույների և նախշերի հետ։
Վանդակավոր նախշ
Գրասենյակի մոխրագույն տրամադրությունը ավելի վառ դարձնելու համար կարելի է կրել վանդակավոր նախշերով կոստյում։
Սպիտակ շապիկ
Զգեստապահարանի այս մասնիկը շատ հարմարավետ է, և կարելի է օգտագործել ոչ միայն գրասենյակում, այլ նաև առօրյա կյանքում։ Սպիտակ շապիկը կարելի է համադրել երկար նեղ կիսաշրջազգեստի հետ՝ դրանով իսկ այն դարձնելով աշխատանքային մթնոլորտին ավելի համապատասխան։
Միդի կիսաշրջազգեստ
Այս մասնիկը կհաղորդի էլեգանտ տեսք։ Կիսաշրջազգեստը կարելի է համադրել բոլոր տեսակի կոշիկների հետ՝ թե՛ բարձրակրունկ, թե՛ ցածր կրունկներով։
Վառ գույներ
Գրասենյակում տարբերվելու համար կարելի է կրել վառ գույնի հագուստ։ Ամբողջ օրվա ընթացքում այն կհաղորդի լավ տրամադրություն։ Իսկ աշխատանքից հետո հնարավոր է նույն տեսքով գնալ հանդիպման կամ խնջույքի։