Ի՞նչ է կատարվում կրծքի հետ, երբ նիհարում եք

Նիհարող կանանց հաճախ թվում է, որ իրենց կուրծքը զգալիորեն փոքրանում է, իսկ ազդրերն ու հետույքն այդքան էլ չեն փոխվում:

Այս գործընթացի պատճառը շատ պարզ է։

Կուրծքը կազմված է ոչ միայն շարակցական հյուսվածքից, այլև ճարպից, որը տարածվում է մաշկի տակ և ծորանների միջև: Ճարպի ու շարակցական հյուսվածքի հարաբերակցությունն է, որ պայմանավորում է կրծքի խտությունը կամ ամրությունը:

Ճարպը ծառայում է որպես էներգիայի աղբյուր, երբ կալորիաների ընդունումը  սահմանափակվում է, ինչը տեղի է ունենում դիետայի ընթացքում: Այսպիսով, երբ մարմինը կալորիաների դեֆիցիտի փուլում է, այն սկսում է համամասնորեն այրել իր ճարպային պաշարները: Այս գործընթացն ազդում է նաև կրծքի ճարպային պաշարների վրա:

Ճարպի և շարակցական հյուսվածքի հարաբերակցությունը որոշվում է գենետիկորեն: Շատ ճարպ ունեցող կանանց կուրծքն ավելի արագ է փոքրանում, քան ավելի քիչ ճարպ ունեցողներինը, քանի որ նրանք ունեն ավելի մեծ քանակության շարակցական հյուսվածք:

Եթե ​​ցանկանում եք պահպանել կրծքի առաձգականությունը քաշը կորցնելիս, մասնագետները խորհուրդ են տալիս շատ արագ չնիհարել և առողջ սնունդ օգտագործել՝ ներառյալ տերևավոր կանաչիներ և սպիտակուցներ: Կարող եք նաև պեկտորային մկանների ամրապնդման վարժություններ անել: