Տեսողական խաբկանք. Նորաձև հնարքներ, որոնք Ձեզ կնիհարեցնեն

Հաճախ ձմռան ցրտի պատճառով շատերս ուշադրություն չենք դարձնում հագուստի գեղեցկությանը։ Սակայն, ցուրտ եղանակին ևս կարելի է հետաքրքիր և նորաձև տեսք ունենալ, օրինակ էքսպերիմենտներ կատարել հագուստի հետ։

Այս ձմռան համար ձեզ ենք ներկայացնում համադրությունների տարբերակներ, որոնք միանգամից երեք ֆունկցիա են կատարում. համապատասխանում են 2020թ-ի թրենդներին, տաք են և տեսողական սլացիկ են դարձնում Ձեր կազմվածքը։

«Հոլիդեյ» ջինսեր

70-ականներից հայտնի «Հոլիդեյ» ջինսերը վերադառնում են մեր օրեր և դրանք շատ հարմար են կազմվածքի գեղեցկությունն ընդգծելու համար։ Եթե չեք վախենում էքսպերիմենտներից՝ կարող եք ընտրել շատ փքված եզրերով ջինսեր։

Երկար բարակ շարֆ

Նորաձևության մեկ այլ հնարք, որը 2020 թվականի ձմռանը թույլ կտա մնալ և՛ նիհար, և՛ նորաձև: Կազմվածքը ձգելու համար հարկավոր է ավելացնել հակապատկեր ուղղահայաց շեշտադրում, ինչի համար բարակ շարֆը միանշանակ շատ հարմար տարբերակ է:

V-աձև պարանոցով բլուզ

Այս բլուզները նիհար կազմվածք ցուցադրելու ամենատարածված միջոցներից են։ Բացի նիհար ցույց տալուց, V-աձև պարանոցով հագուստները ձեզ էլեգանտ տեսք կհաղորդեն։

Մոնոխրոմ տեսք

Դուք ինքներդ շատ անգամ նկատած կլիննեք, որ միատոն համադրություններն շատ ավելի գրավիչ են թվում, քան տարբեր տպագրություններով և կտորներով համադրությունները: Ավելին,  միատոն համադրությունները հիանալի միջոց են ոչ իդեալական կազմվածքները գեղեցիկ կերպով ցուցադրելու համար։

Կոստյում

Պաշտոնապես հայտարարում ենք, որ 2020-ի ձմռանը կոստյումներ կարող եք կրել գրեթե յուրաքանչյուր միջավայրում՝ գեղեցիկ ընդգծելով ձեր կազմվածքը։ Ընդհանուր տեսքը նիհարեցնելու համար, հիշե՛ք, որ տաբատները պետք է լինեն գծերով իսկ պիդջակները՝ մի-փոքր ազդրերից ներքև։

Աղբյուր՝ ivona.bigmir