Ի՞նչ հաճախականությամբ է պետք այցելել գինեկոլոգի մոտ

Մասնագետներից շատերը խորհուրդ են տալիս տարին մեկ անգամ այցելել գինեկոլոգի մոտ, նույնիսկ եթե դեռևս որևէ սեռական կապ չեք ունեցել և որևէ բողոք չունեք:

Բնորոշ գինեկոլոգիական ստուգումը ներառում է ձեր բժշկական պատմության վերանայումը և ցանկացած ախտանիշների գրանցումը: Եթե դուք սեռական ակտիվ կյանք եք վարում կամ 21 տարեկանից մեծ եք, ձեր բժիշկը կկատարի ներքին քննություն: Մինչև 20 տարեկան կանանց խորհուրդ է տրվում կրծքագեղձի հետազոտություն և ընդհանուր գինեկոլոգիական հետազոտություն երեք տարին մեկ անգամ:

Եթե որևէ խնդիր ունեք հակաբեղմնավորման, անկանոն դաշտանի, անսովոր արյունահոսության, կրծքագեղձի ցավի հետ և պատճառների հետևանքով, ապա հերթագրվեք գինեկոլոգի մոտ , նույնիսկ եթե ժամանակը չէ ձեր հերթական ստուգման համար:

Աղբյուրը՝ Flo