Տեսողության վատթարացման պատճառներ

Տեսողության վատթարացումը կարող է առողջական այպնիսի կարգավիճակի նշան լինել, որն իրականում կապված չէ աչքերի հետ։ Այս կարևոր թեմային իրազեկելու նպատակով ձեզ ենք ներկայացնում, թե օրգանիզմի ինչպիսի խնդիրների հետ կարող է կապված լինել տեսողության վատթարացումը։

Գիրացում

Բժիշկներն ասում են, որ մարմնի քաշը կապված է աչքերի առողջության հետ: Գիրացումը կարող է առաջացնել աչքի բազում հիվանդություններ ինչպիսին է կատարակտը:

Գլխացավ

Ուժեղ գլխացավը ևս կարող է խնդիրներ առաջացնել տեսողության հետ։ Ուժեղ գլխացավի դեպքում աչքերին կարող են երևալ  լույսի փայլատակումների, գծիկների և կետիկների տեսիլքներ։

Ընկճախտ, անհանգստություն կամ վիշտ

Հոգեկան առողջության հետ կապված խնդիրները հաճախ հանգեցնում են լուրջ հոգեսոմատիկ խնդիրների, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր ունեն անհանգստության կամ ընկճախտի խնդիրներ: Մեծ Բրիտանիայում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ավելի քան 100,000 կամավորներից, որոնք ունեցել են խնդիրներ տեսողության հետ, մեծ տոկոսը տառապում էր նաև հոգեկան առողջության հետ կապված խնդիրներով:

Հղիություն

Կարող է զարմանալի թվալ, բայց հղիությունը ևս կարող է հանգեցնել տեսողության հետ կապված խնդիրների: Երբեմն ապագա մայրերը կարող են ունենալ աչքի խնդիրներ հղիության ընթացքում, որոնք իրականում հորմոնալ փոփոխությունների արդյունք են:

Աղբյուր՝ BrightSide