Victoria’s Secret-ի նորաձևության ցուցադրությունը չեղարկվել է

Վերջին տարիներին Victoria’s Secret-ի նորաձևության ցուցադրության վերաբերյալ հակասական տեղեկություններ են շրջանառվոմ: Դեռևս մայիսին հայտնի դարձավ, որ այն այլևս հեռուստատեսությամբ չի հեռարձակվելու: Եվ հիմա Victoria’s Secret-ի հրեշտակներից Շանինա Շեյքը Ավստրալիայի Daily Telegraph-ին հայտնել է, որ այս տարի ցուցադրությունն ընդհանրապես տեղի չի ունենալու: Շեյքը նաև հայտնել է, որ ընկերությունն այժմ աշխատում է ապրանքանիշի բարելավման ուղղությամբ:

Շրջանառվող լուրերը հաստատել է նաև Victoria’s Secret-ի մայր ընկերության՝ L Brands-ի գլխավոր գործադիր տնօրենը: «Նորաձևությունը փոփոխությունների բիզնես է: Աճելու համար մենք պետք է զարգանանք: Հենց այդ պատճառով մենք որոշել ենք վերանայել Victoria’s Secret-ի նորաձևության ավանդական ցուցադրությունը», – նշել է նա:

Աղբյուր՝ allure.com