
Victoria’s Secret-ի նախկին մոդելը զրկվել է աշխատանքից կես դյույմ գիրանալու պատճառով
Victoria’s Secret-ի նախկին մոդել Բրիջիթ Մալքոլմը պատմել է, որ գործատուն հրաժարվել է նրան աշխատանքի ընդունել գոտկատեղի հատվածում «կես դյույմ» գիրանալու պատճառով: Եվ սա այն դեպքում, երբ մոդելը պայքարում է անորեքսիայի դեմ:
27-ամյա ավստրալացի մոդելը, ով անընդհատ իր վրդովմունքն է հայտնում նորաձևության աշխարհում մոդելների ստանդարտ չափսերի վերաբերյալ, վերոնշյալ մերժումից մի քանի շաբաթ անց Ինստագրամում հրապարակել է իր լուսանկարը, որտեղ կարմիր լողազգեստ է կրում:
«Սա ես եմ ինձ մերժելուց ընդամենը մի քանի շաբաթ անց: Հիմա ես ուժեղ եմ և երջանիկ: Ինձ մերժեցին, քանի որ նրանց կարծիքով իմ մարմինը բավականաչափ լավը չէ: Տարօրինակն այն է, որ տարիներ առաջ նրանք աշխատում էին ինձ հետ, երբ ես կես դյույմ ավելի նիհար էի», – գրել է նա:
Աղբյուր՝ Harper’s Bazaar