
Victoria Secret-ի առաջին տրանսգենդեր մոդելը
Բրազիլացի մոդել Վալենտինա Սամպայոն դարձել է Victoria’s Secret ապրանքանիշի առաջին տրանսգենդեր մոդելը: Իր ինստագրամյան էջում մոդելը ցուցադրել է ապրանքանիշի Pink Line ներքնազգեստի հավաքածուի նկարահանումների ժամանակ արված կուլիսային լուսանկարներից մի քանիսը: «Երբեք մի դադարեք երազել», – գրել է նա:
Ընկերության մարքեթինգային հաղորդակցության գլխավոր պատասխանատու Էդ Ռազեկը դեռևս անցյալ տարի հայտարարություն էր արել Victoria’s Secret-ի նորաձևության ցուցադրություններում տրանս-մոդելների մասնակցության մասին՝ արժանանալով լուրջ քննադատությունների:
https://www.instagram.com/p/B0q8V_XCOgG/?utm_source=ig_embed
Նրա հետ, սակայն, ոչ բոլորն էին համաձայն: Victoria’s Secret-ի մոդելներ Քարլի Քլոսը և Լիլի Օլդրիջը, օրինակ, իրենց անհամաձայնությունն էին հայտնել ինստագրամյան հրապարակումների միջոցով:
Ավելի ուշ Քարլի Քլոսը դադարեցրել է իր համագործակցությունը Victoria’s Secret-ի հետ: «Ես դադարեցի աշխատել Victoria’s Secret-ի հետ, քանի որ դա այն ուղերձը չէ, որը ես ցանկանում եմ հղել երիտասարդ կանանց ողջ աշխարհում, թե ինչ է նշանակում լինել գեղեցիկ», – բրիտանական Vogue ամսագրին ասել է մոդելը:
Աղբյուր՝ Elle