Վիկտորիա Բեքհեմը թողարկել է հարսանյաց զգեստների իր հավաքածուն

Սովորաբար, Վիկտորիա Բեքհեմը հարսանեկան զգեստներ չի կարում: Բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ ամուսնանում են նրա մտերիմ ընկերուհիները, ինչպես, օրինակ,  Եվա Լանգորիան։ Սովորական հաճախորդները մինչ օրս հնարավորություն չունեին կրել Վիկտորիա Բեքհեմի հեղինակած հարսանյաց զգեստները: Բայց դա արդեն անցյալում է:

Հարսանյաց սեզոնին ընդառաջ՝ դիզայները հարսանյաց զգեստների մի ամբողջ հավաքածու է ներկայացրել։ Ավանդական զգեստներ, փետուրներ և այլ շքեղություններ այս հավաքածուում չկան: Փոխարենը կարելի է հետաքրքիր ոճային լուծումներ տեսնել:

Վիկտորիա Բեքհեմի հարսանյաց զգեստները մոտ 2000 ֆունտ արժեն։

Վիկտորիա Բեքհեմի հարսանյաց զգեստների հավաքածու