
Ի՞նչ նախաճաշ պատրաստել Սուրբ Վալենտինի օրը
Վալենիտինի օրը շատերը ցանկանում են հաճելի պահեր պարգևել իրենց սիրելիին դեռ վաղ առավոտվանից։ Օրը գեղեցիկ սկսելու տարբերակներից մեկը էսթեթիկ և համեղ նախաճաշն է։ Ձեզ ենք ներկայացնում ելակով նրբաբլիթների բաղադրատոմս, որն ավելի ռոմանտիկ կդարձնի Ձեր օրվա սկիզբը։
Բաղադրիչներ
Ելակի պահածո – 3/4 բաժակ
Կեղևազրկված և կիսած ելակ – 8 հատ
Ալյուր – 2 բաժակ
Փխրեցուցիչ- 2 թեյի գդալ
Աղ – մի պտղունց
Կաթ – 1 բաժակ
Ձու – 2 հատ
Շաքարավազ – 1 ճաշի գդալ
Վանիլինի քաղվածք – 1 թեյի գդալ
Կիտրոնի ցեդրա – 1/2 թեյի գդալ
Սերուցքային պանիր – 6 ունց
Պատրաստման եղանակը
Միջին չափի ամանի մեջ միկրոալիքային վառարանում տաքացնել պահածոյացված մթերքը մինչև հալվելը: Խառնել ելակները ,մի կողմ դնել.։Մեծ ամանի մեջ հարել ալյուրը, փխրեցուցիչը և աղը։
Մեկ այլ մեծ ամանի մեջ, ցածր արագությամբ հարիչով, հարել կաթը, ձուն, շաքարը, վանիլինը և ցեդրան մինչև համակցված խառնուրդ ստանալը: Ձեռքերով ավելացնել սերուցքայի պանիրը՝ կտոր-կտոր: Հարեք մինչև սերուցքային պանիրը լավ բաշխված լինի։ Չոր բաղադրիչներով ամանի մեջ ավելացնել խառնուրդը: Նրբորեն խառնել մինչև համակցված զանգված ստանալը։
Թավայի մեջ հալեցնել կարագ։ Ավելացնել ստացված խառնուրդը և պատրաստել 2-3 րոպե մինչ փոքրիկ պղպջակներ կհայտնվեն և եզրերը պատրաստ կլինեն։ Շրջել և պատրաստել ևս 2 րոպե մինչ խմորը ոսկեգույն-շագանակագույն երանգ կստանա։ Մատուցել ելակի օշարակով և շաքարի փոշիով։
Աղբյուր՝ GoodHouseKeeping