
Ինչպե՞ս ճիշտ օգտագործել հակասեպտիկը
Կորոնավիրուսից պաշտպանվելու գլխավոր միջոցներից են ձեռքերի լվացումն ու հակասեպտիկային միջոցների օգտագործումը։ Վերջերս շատ ենք լսում հակասեպտիկների հաճախ օգտագործման անհրաժեշտության մասին, սակայն ոչ բոլորն են այն ճիշտ օգտագործում։
Պետք է հիշել, որ եթե տանն եք, ավելի լավ է ձեռքերը օճառով լվանալ:
Հակասեպտիկ պետք է օգտագործել, երբ ձեռքերը լվանալու հնարավորություն չկա:
Առաջարկվում է ընտրել հակասեպտիկ, որը պարունակում է առնվազն 60% ալկոհոլային լուծույթ:
Դուք պետք է ձեր ձեռքերում կիրառեք 2,5-3 միլիլիտր ախտահանող միջոց և 20-30 վայրկյան այն հավասարաչափ տարածեք ձեր ափի մեջ:
Նշենք նաև, որ հակասեպտիկը չի օգնի եթե ձեռքերը շատ կեղտոտ և յուղոտ են։
Աղբյուր՝ Ivona