
Ինչպես հագնվել ավելի երիտասարդ տեսք ունենալու համար
Բոլորն էլ ցանկանում են ունենալ երիտասարդ տեսք: Դա իրականում այդքան էլ դժվար չէ, ուղղակի շարունակեք ընթերցել:
Օգտագործե՛ք նախշեր
Անկախ նրանից, թե ինչպիսին է նախշը, այն տեսողական հետաքրքրություն է առաջացնում դիմացինի հանդեպ: Իհարկե, ձեր արտաքինին համապատասխան նախշ ընտրելն ավելի մեծ ազդեցություն կունենա: Գծային և երկրաչափական նախշերը կարող են շատ ավելի խիստ տեսք տալ ձեզ, ուստի փոխարենը ընտրե՛ք ավելի մեղմ նախշեր:
Օգտագործե՛ք վառ գույներ
Ի տարբերություն մուգ գույների՝ ավելի վառ երանգները ձեզ դարձնում են ավելի բաց և ուրախ, ինչն իր հերթին ձեզ կտա ավելի երիտասարդ տեսք:
Մի՛ եղեք նորաձևության միտումների գերի
Նորաձևությանը հետևելն, իհարկե, օգտակար է գեղեցիկ տեսք ունենալու համար, սական պետք չէ չափն անցնել: Հիշեք, որ դուք հագնվում եք ավելի երիտասարդ տեսք ունենալու համար, այլ ոչ թե ձեր երեխաներին կամ թոռներին նմանվելու համար:
Ցուցադրե՛ք ձեր ուսերը
Մի՛ վախեցեք անթև տոպերի միջոցով ձեր ձեռքերն ու ուսերը մի փոքր ցուցադրելուց:
Թեթևացրե՛ք ձեր աքսեսուարները
Փորձե՛ք կրել հնարավորինս քիչ աքսեսուարներ: Մինչ ավագ սերունդները զարդերի և ժամացույցների մեծ երկրպագուներ են, այսօրվա երիտասարդությունը հիմնականում շատ մինիմալիստական է այդ հարցում:
Դեն մի՛ նետեք ձեր բոլոր կրունկները
Մեծանալով ավելի ու ավելի եք խուսափում «գեղեցկությունը զոհեր է պահանջում» հայտնի մտքից՝ նախընտրելով հարմարավետությունը, մանավանդ, երբ խոսքը կոշիկների մասին է: Սակայն երիտասարդ տեսք ունենալու համար պետք է նաև կարողանալ համադրել կրունկները հարմարավետության հետ: Այդ նպատակով կարող եք փոխարինել բարձրակրունկներն ավելի ցածր կրունկների հետ, որոնք կլինեն և՛ հարմար, և՛ գեղեցիկ:
Աղբյուր՝ rd.com