
Ի՞նչ գույն ներկել մազերը 2019-ին
2019-ը լավ սկիզբ կարող է լինել նոր կյանքի և նոր հնարավորությունների համար։ Այնպես որ այդ փոփոխությունները կարող ես սկսել մազերի գույնի փոփոխությունից և տպավորել բոլորին քո հմայքով։ Ահա մի քանի մազերի գույներ, որոնք նորաձև կլինեն 2019-ին։
-
«Մարմնագույն բլոնդ»
Այս գույնը անվանում են «մարմնագույն բլոնդ» կամ «կեղտոտ բլոնդ»։ «Մարմնագույն բլոնդը» հիանալի գույն է սառը եղանակի համար, քանի որ մեղրի երանգը երկար չի կարող պահպանվել արևի առկայության դեպքում։
-
«Փոշոտ վարդագույն»
Այս գույնի վառ փայլը կարող է քեզ հաղորդել նոր հմայք։ Այն ավելի գեղեցիկ տեսք կստանա փայլուն շպարի համադրությամբ։
-
«Սառը պլատին»
Դեղին բլոնդը արդեն համարվում է հնաոճ, և այդ գույնին փոխարինելու է եկել «սառը պլատինը»։ Սառը երանգները և մոխրագույն բալայաժը շատ ոճային են համարվում։
-
«Ոսկեգույն օմբրե»
Շատ կարևոր է, որ երանգները աստիճանաբար փոփոխվեն մազերի արմատներից՝ ստանալով վառ շեկ երանգ մազերի ծայրերում։
-
«Վառված նարնջագույն»
Այս գույնը շատ գեղեցիկ կլինի կանաչ աչքերով կանանց և աղջիկների վրա։ Այս երանգով դուք ձեզ կզգաք ինչպես արքայադուստր «Խիզախը» մուլտֆիլմից։
Աղբյուր՝ womansday.com