Թաիլանդի մայրաքաղաքում անցկացվեց «Միսս տիեզերք 2018» մրցույթը, որի հաղթանակի համար պայքարում էին 94 գեղեցկուհիներ:
Հաղթեց Ֆիլիպինների ներկայացուցիչ 24-ամյա Կատրիոնե Գրեյը: Աղջիկը աշխատում է որպես դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, ֆոտոմոդել, ինչպես նաև պաշտպանում է ՁԻԱՀ-ի հիվանդների իրավունքները:
Այս անգամ մրցույթին առաջին անգամ մասնակցում էր նաև Հայաստանը։ Մեր երկիրը ներկայացնում էր 25-ամյա գեղեցկուհի Էլիզա Մուրադյանը, ով մասնագիտությամբ բժշկուհի է։
https://www.instagram.com/p/Brg-XtaAoBV/
https://www.instagram.com/p/BrRj9eRgYJi/
Այս տարի աղջիկների հետ մրցում էր նաև տրանսգենդեր՝ 27-ամյա իսպանուհի Անխելա Պոնսեն։ Նա կատարեց իր առաքելությունը՝ նպաստելով հավասարությանը և պաշտպանելով փոքրամասնությունների իրավունքները։ Տրանսգենդերների մասնկացությունը թույլատրվում էր դեռևս 2012թ-ից, սակայն, այդ ժամանակվանից ի վեր դեռ ոչ մի մասնակից չէր հաղթահարել ազգային փուլը։