Նորածնին լողացնելու խորհուրդներ

Նորածիններին լողացնելիս պետք է ուշադրություն դարձնել մի շարք գործոնների, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև։

Նախ և առաջ կարևոր է իմանալ որքան հաճախ է պետք լողացնել նորածնին։

Շատ ընտանիքներ համարում են, որ երեխաներին պետք է լողացնել ամեն երեկո։ Սակայն իրականում երեխային շաբաթական մի քանի անգամ լողացնելը բավարար է։ Պարզապես հաճախ լվացեք նրա դեմքը, ինչպես նաև յուրաքանչյուր տակդիրի փոփոխությունից հետո մանրակրկիտ մաքրեք նրա սեռական հատվածը:

Իսկ որտե՞ղ լողացնել երեխային։ Ամենաճիշտ միջոցը երեխային լողացնելիս դա խոհանոցային լվացարանի կամ փոքրիկ պլաստիկ մանկական լոգարանի օգտագորումն է:

Մինչ լոգանք սկսելը, հավաքեք բաղնիքի բոլոր անհրաժեշտ պարագաները՝ պատրաստելով սրբիչը, մաքուր տակդիրը և հագուստները: Համոզվեք, որ սենյակը տաք է, որպեսզի ձեր երեխան չմրսի:

Նաև կարևոր է, որ երեխային լողացնելիս ոտքերը աստիճանաբար մտցնեք ջրի մեջ՝ շփելով երեխայի պարանոցն ու գլուխը, որպեսզի պատրաստեք ջրի ջերմաստիճանին:

Աղբյուր՝ babycenter.com