Ինչպե՞ս է «The Weeknd»-ը շնորհավորել Բելլա Հադիդին՝ ծննդյան օրվա կապակցությամբ

Մի քանի ամիս առաջ Բելլա Հադիդը (երկու տարի ընդմիջումից հետո) կրկին սկսել է հանդիպել հայտնի երգիչ The Weeknd-ի հետ: Նրանք համարվում են աշխարհի ամենասիրած զույգերից մեկը: Այսօր Բելլա Հադիդը դառնում է 22 տարեկան, և Աբելի շնորհավորանքն ուղղված հոբելյառին եղել է շատ օրիգինալ և հուզիչ. երգիչն Instagram- ում իր սիրելիի հետ մի քանի լուսանկարներ և տեսանյութեր է տեղադրել՝ գրելով. «ծնունդդ շնորհավոր, հրեշտակ»:

Հիշեցնենք, որ Բելլան և The Weeknd-ը սկսել են հանդիպել 2015 թ. ապրիլին, իսկ 2016 թ. նոյեմբերին նրանք բաժանվել էին: Մի քանի ամիս անց, Աբելը հարաբերություններ էր սկսել Սելենա Գոմեսի հետ և նրա հետ հանդիպում էր մեկ ու կես տարի:

https://www.instagram.com/p/BosyinqDQbm/?utm_source=ig_embed