2018թ. աշխարհի ամենաթանկարժեք պայուսակները

Դուք երբևէ կպատկերացնեի՞ք, որ ձեր պայուսակը կարող է լինել ոսկերչական գլուխգործոց։ Երևի թե ոչ, բայց դա այն պաճառով, որ դուք չեք տեսել այս դիզայներական պայուսակները։ Ձեզ ենք ներկայացնում 2018թ․-ի աշխարհի ամենաթանկարժեք պայուսակների հնգյակը։

Mouawad 1001 Nights Diamond

Այս պայուսակը դարձյալ մնում է աշխարհի ամենաթանկարժեքը՝ սկսած 2011թ․-ից։ Այն Գինեսի ռեկորդակիր է։ Պայուսակը պատրատված է 4,517 ադամանդներից, որոնց թվում՝ 105 դեղին, 56 վարդագույն և 4,356 անգույն ադամանդ։

Hermes Kelly Rose Gold

Եթե դուք ունեք այս իրը, ուրեմն կարող եք այլևս ոչինչ չկրել։ Կոկորդիլոսի կաշվից պատրաստված և վարդագույն ոսկու ձուլակտորներով պատված այս «փոքրիկ շքեղությունը» Հերմեսի և ոսկերիչ Պիերսե Հարդիի գլուխգործոցն է։ Պայուսակի վրա կա 1160 ադամանդ։ Նրա պատրաստումը տևել է երկու տարի։

Hermes Birkin Bag by Ginza Tanaka

Ճապոնացի դիզայներ Գինզա Տանակայի կողմից ստեղծված այս «Hermes Birkin» պայուսակը պատրաստված է պլատինից և իր վրա ունի 2000 ադամանդ, ինչպես նաև 8 կարատանաոց քար, որը կարելի է կրել որպես ճարմանդ։

Hermes Chaine d՛Ancre

Այս հին ոճով կարված պայուսակն ունի 1160 ադամանդ։

Lana Marks Cleopatra

Մեր հնգյակի վերջին հորիզոնականում գտնվող պայուսակը շատ սիրված է հայտնի աստղերի կողմից։ Այն կարված է ամերիկյան ալիգատորի կաշվից, որի վրա կա ընդհանուր 40 կարատ քաշով 1600 սպիտակ ադամանդ։ Օգտագործվել են նաև վարդագույն և ոսկե-վարդագույն ադամանդներ դիզայների անունը գրելու համար։