«Forbes»-ը հրապարակել է ամենահարուստ հայտնիների ցանկը

Forbes ամսագիրը արդեն հասցրել է անվանել ամենաբարձր վարձատրվող դերասանների, մոդելների, երգիչների, մինչև 30 տարեկան աստղերի և երաժիշտների անունները։ Ժամանակն է պարզել, թե ով է դարձել 2018-ի ամենահարուստ աստղը:

Զարմանալի է, բայց ամենահարուստ ասղտը Քայլի Ջենները չէ, թեև նա դեբյուտային ցուցակի տասնյակում է: «The Kylie Cosmetics» բրենդը օգնել է 21-ամյա գործարար կնոջը Jay-Z- ի հետ կիսել հինգերորդ հորիզոնականը: Ցուցակի առաջատարը դարձել է «Star Wars»- ի ռեժիսոր Ջորջ Լուկասը, իսկ դրանում մեծ դեր է խաղացել նրա «Lucasfilm» կինոստուդիայի չորս միլիարդ դոլարի վաճառքը «Disney»-ին:

Այսպիսի տեսք ունի «Forbes»-ի հրապարակած տասնյակը։

  1. Ջորջ Լուկաս
  2. Սթիվեն Սփիլբերգ
  3. Օպրա Ուինֆրի
  4. Մայքլ Ջորդան
  5. Քայլի Ջեններ
  6. Ջեյ-Զի
  7. Դևիդ Կոպերֆիլդ
  8. Դիդի
  9. Թայգեր Վուդս
  10. Ջեյմս Պատերսոն։