
GQ-ն ընտրել է տարվա ամենաոճային տղամարդուն
GQ ամսագիրը հրապարակել է «տարվա ամենաոճային տղամարդը» քվեարկության արդյունքները: Ընդհանուր առմամբ անվանակարգի համար պայքարել են 64 մասինակից՝ Ռոբերտ Փաթինսոնը, Դրեյքը, Թրևիս Սքոթը, Ջասթին Բիբերը, Արքայազն Հարրին, Բրեդլի Կուպերը, Ռայան Գոսլինգը, Դեյվիդ Բեքհեմը և այլ նորաձեւ աստղեր: Բայց նրանք բոլորն էլ անզոր էին Նիք Ջոնասի առջև, ով շրջանցեց Ռայան Ռեյնոլդսին կիսաեզրափակիչում, իսկ քվեարկության վերջին փուլում պայքարից դուրս հանեց Դուեյն Ջոնսոնին:
https://www.instagram.com/p/BrvHmwLn221/
Պրիանկա Չոպրան արդեն շնորհավորել է իր ամուսնուն Instagram- ում. «Մեծ պատիվ է համբուրել մոլորակի ամենաոճային տղամարդուն: Թող ոճչ աստվածները միշտ փայլեն քեզ վրա, իմ սեր»: