Պատրաստվում ենք ձմռանը. ամենաթրենդային պայուսակները

Կանանց զգեստապահարանում պայուսակներն իրենց կարևոր տեղն ունեն: Ճիշտ ընտրված պայուսակը կարող է ամբողջացնել և կատարյալ դարձնել ձեր տեսքը, և հակառակը։

Ստորև ձեզ ենք ներկայացնում ձմեռային պայուսակների հիմնական թրենդները՝ ձմեռային զգեստապահարանը հարստացնելու համար։

Զեբրային պրինտ

Զեբրային պրինտը վերջին տարիներին ամենուրեք է։ Եվ հիմա այս թրենդը տարածվում է նաև պայուսակների վրա։

Ժապավենային բռնակներ

Զանազան սանրվածքներում ժապավանների կիրառումից հետո այս թրենդը նորաձև է նաև պայուսակների պարագայում։

Փետուրով շքեղ պայուսակներ

Ի՞նչը կարող է ավելի կատարյալ դարձնել երեկոյան զգեստ, եթե ոչ փետուրներով զարդարված պայուսակը։

Բրդյա պայուսակներ

Ցուրտ օրերին մենք բոլորս էլ ուզում ենք բրդյա տաքուկ վերարկու կրել։ Եվ հիմա այս միտումը տարածվում է նաև պայուսակների վրա։

Ձվաձև պայուսակներ

Ձվաձև պայուսակներն այս տարի չափազանց նորաձև են, և դրանք կարելի է տեսնել ամենուրեք։

Աղբյուր՝ WhoWhatWear