
Տաթևիկ Ռևազյանին հատկացված բոլոր թեյավճարները կուղվեն բարեգործության
Երեկ Երևանի կենտրոնում գործող «Roomz» սրճարանում հյուր-մատուցողուհի էր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Երեկոն անցել է ջերմ մթնոլորտում։ Ուշագրավ է այն փաստը, որ Տաթևիկի ստացած բոլոր թեյավճարները կուղվեն «Մենք ենք հիմնադրամ»՝ Տիգրան Ամիրխանյանի բուժմանը աջակցելու համար։