System of a Down խումբը համերգ կունենա Հայաստանում

Հանրահայտ «System of a Down» ռոք խումբը ելույթ կունենա Երևանում 2020 թվականի հունիս ամսին։ Այս մասին պատմել է «SOAD» խմբի մենակատար Սերժ Թանկյանը WCIT 2019 համաժողովի շրջանակներում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ։

Հայտնի երգիչը նաև նշել է, որ ներկա դրությամբ նրանք համերգային շրջագայություն ունեն Եվրոպայում։ Այլ մանրամասներ Թանկյանը դեռևս չի նշել։ Երգիչը ասել է, որ դեռ չգիտեն, թե որտեղ կանցկացվի համերգը։

Հիշեցնենք, որ «System of a Down» ռոք խումբը բացօթյնա համերգ էր իրականացրել 2015 թվականին՝ Երևանի Հանրապետության Հրապարակում։ Համերգը անցկացվել է Հայոց ցեղասպանության իրազեկմանը նվիրված «Արթնացրեք հոգիները» խորագրով։