
Կարելի՞ է լողալ հղի ժամանակ
Շատ կանայք հղիության ընթացքում փորձում են զբաղվել յոգայով, քայլել և նույնիսկ լողալ: Բայց արդյո՞ք անվտանգ է լողալ հղիության ընթացքում:
Հետազոտողները և բժիշկները համակարծիք են, որ լողը և հղիությունը միմյանց համահունչ են: Այն ցածր ազդեցության վարժություն է, որը շատ լավ է ազդում մարմնի վրա և օգնում է թեթևացնել ձեր արգանդը ընդլայնող ցավերը:
Սակայն հետևե՛ք այս խորհուրնդերին եթե ցանկանում եք լողալ.
- Հիմնականում աշխատեք լողալ քլորով մշակված ջրում։ Լճերում և գետերում ջուրը չի ֆիլտրվում, ինչը կարող է բարդությունների բերել հղիության ընթացքում։
- Լսեք Ձեր մարմնին։ Հնարավոր է, որ հղիության ընթացքում չունենաք նախկին էներգիան։ Եթե զգում եք հոգնել եք, դադարեք լողալ։
- Շատ ջուր խմեք։ Կարող եք քրտնել անգամ ջրի մեջ. այդ պատճառով միշտ մեկ շիշ ջուր ունեցեք Ձեզ մոտ։
Աղբյուր՝ Flo