Ապշեցնող պատմություններ ճանաչված մարդկանց մասին

Ճանաչված մարդիկ, որոնք անդադար գտնվում են տեսախցիկների առաջ երբեմն թվում է, որ չունեն այնիպիսի պատմություններ, որոնք անհայտ են մնացել մարդկանց։ Այս հոդվածում ներկայացնում ենք հայտնի աստղերի մասին այնպիսի պատմություններ, որոնց մասին քչերը գիտեն։

  1. Լեյտոն Միստեր

Դերասանուհին ծնվել է բանտում։ Լեյտոնի մայրը թմրանյութ օգտագործելու համար բանտում պատիժ է կրել, այդ ընթացքում լույս աշխարհ է եկել դերասանուհին։ Մինչև 11 տարեկանը Լեյտոնին մեծացրել են իր տատն ու պապը։

  1. Թոմ Քրուզ

Հոլիվուդի նշանավոր դերասանը իր վաղ հասակում սովորել է կաթոլիկ դպրոցում և ծառայել է կաթոլիկ եկեղեցում որպես քահանա: Սակայն, նա փոխել է իր նախասիրությունները, երբ իր դասընկերոջ հետ գարեջուր է գողացել։

  1. Քեթի Փերրի

Երգչուհին մեծացել է խիստ ընտանիքում, որտեղ իրեն թույլատրում էին միայն կարդալ Աստվածաշունչ։ Իրենց տանը նույնիսկ անընդունելի էր համարվում «սատանա» բառ արտաբերելը։

  1. Ռիհաննա

Դեռահաս հասակում երգչուհին ծառայել է Բարբադոսի բանակում:

  1. Րեբել Ուիլսոն

Մինչ դերասանական կարիերան սկսելը երգչուհին հիվանդացել է մալարիա հիվանդությամբ։ Սակայն բուժվելուց հետո, Րեբելը մեծ ոգևորությամբ սկսել է զբաղվել դերասանությամբ։