
2020-ի գարնան դիմահարդարման ամենանորաձև միտումները
2020-ի գարնանը խորհուրդ ենք տալիս կենտրոնանալ գույների վրա` դիմահարդարման միտումների ընտրության մեծ մասը հիմնված է հենց դրանց վրա: Անկախ այն բանից, թե որ երանգներն եք նախընտրում`պայծառ, պաստելային կամ նյուդ, դրանք պետք է լինեն Ձեր դիմահարդարման գլխավոր շեշտը։ Այսպիսով, ներկայացնում ենք գարնանային դիմահարդարման թրենդները։
«Nomakeup makeup»
Այս դիմահարդարման համար ընդամենը պետք է ֆիքսել դեմքի տոնը և սանրել հոնքերը թափանցիկ գելային հեղուկով։
«Սև-կարմիրի համադրություն»
Կան միտումներ, որոնք դուրս չեն գալիս նորաձևությունից `անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում ժամանակակից նորաձևության մեջ: Սև սլաքների և կարմիր շրթներկի զուգավորման համադրությունը հենց այն միտումն է, որը պահպանվել է մինչ արդիական տասնամյակներ:
Գունավոր կոպեր
Այս գարնանը թրենդի մեջ են ծիածանի բոլոր ստվերները, բոլոր ձևերն ու չափերը։
Ընդգծված հոնքեր
Եթե ցանկանում եք իսկապես նորաձև տեսք ստեղծել 2020-ի գարնանը, ապա պետք է հասկանալ, որ հոնքերը պետք է լինեն Ձեր տեսքի գլխավոր այցեքարտը։
Վառ թարթիչներ
Կապույտ սևաներկով հարդարած հոնքերը ամբողջովին կընդգծեն Ձեր սեքսուալ հայացքը։
Աղբյուր՝ Ivona