
Hipdot ապրանքանիշը ներկայացրել է իր SpongeBob դիմահարդարման միջոցների հավաքածուն
Hipdot ապրանքանիշը, SpongeBob մուլտֆիլմով ոգեշնչված, ներկայացրել է իր նոր՝ SpongeBob SquarePants հավաքածուն: Նշենք, որ 2019 թվականի հուլիսի 17-ին լրանում է հայտնի շոուի 20 ամյակը:
Hipdot ապրանքանիշը հայտնի է իր համարձակ դիմահարդարման միջոցներով, հատկապես ստվերաներկերի իր տարատեսակ երանգներով:
SpongeBob SquarePants հավաքածուի ստվերաներկերի գունապնակը բաղկացած է 15 երանգներից, որոնք շատ ուշագրավ անվանումներ ունեն՝ Golden Pineapple, Meow Meow … Meow, Bikini Bottom Blue և այլն:
Ստորև կարող եք տեսնել հավաքածուի ապրանքատեսակներից մի քանիսը:
Աղբյուր՝ usmagazine.com