Օգտակար ապուրներ երեխաների համար

Յուրաքանչյուր մանկական ապուր օգտակար է յուրովի ՝ կախված, թե ինչ բաղադրիչներ եք ավելացնում արգանակին։

Շատ օգտակար ապուր է համարվում հավով և լապշայով ապուրը՝ համեմված թարմ բանջարեղեններով և կանաչիով։ Այս ապուրը սննդարար է և բարձր կալորիականություն ունի, խթանում է մարսողությունը և ուժ է տալիս: Այն հատկապես շատ լավ ազդեցություն ունի հիվանդությունից առողջանալու ժամանակահատվածում։

Ամենաօգտակար ապուրների երկրորդ տեղում է գտնվում դդմի ապուրը, որը հարուստ է վիտամին A-ով։ Այն խթանում է մազերի աճը, ամրացնում է եղունգները և լավացնում է տեսողությունն ու  իմունային համակարգը։

Նույնքան օգտակար է բրոկկոլիով և ծաղկակաղամբով ապուրը: Նուրբ մանրաթելի շնորհիվ այս ապուրները հիանալի կերպով խթանում են մարսողությունը: Այս ապուրները օգտակար են այն երեխաների համար, ովքեր վատ են սնվում և տառապում են փորկապությունից:

Լոլիկով ապուրը ևս շատ օգտակար է, քանի որ լոլիկը պարունակում է արժեքավոր լիկոպեն, բայց այս ապուրները չի կարելի 2-3 տարեկանից փոքր երեխաներին, քանի որ ավելի վաղ տարիքում ակտիվ մրգաթթուները գրգռում են երեխայի նուրբ մարսողությունը:

Ցանկացած ապուր կարող է լինել համեղ և օգտակար երեխաների համար, եթե այն պատրաստված է սիրով և մատուցվում է ջերմությամբ։ Հիշեք, որ փոքր երեխաների դեպքում խորհուրդ չի տրվում պահել ապուրը և կրկին այն տաքացնել:

Աղբյուր՝ Materinstvo.ru