
«Տարվա երգ 2019» մրցանակաբաշխության ամենավառ աստղային կերպարները
Սոչիում տեղի է ունեցել «Տարվա երգ» մրցանակաբաշխությունը, որը թվով երկրորդն էր։ Երեկոն վարում էին Նազենի Հովհաննիսյանը և Վաչե Թովմասյանը։ Միջոցառման հատուկ հյուրերն էին Ջիվան Գասպարյանը և Ավրաամ Ռուսոն:
Ստորև ձեզ ենք ներկայացնում մրցանակաբաշխության ամենավառ աստղային կերպարները:
Նազենի Հովհաննիսյան
Ինչպես միշտ, Նազենին տարբերվում էր իր յուրահատուկ ոճով:
Արփի Գաբրիելյան
Դերասանուհի Արփի Գաբրիելյանը նախապատվությունը տվել էր դասական ոճին՝ ընտրելով սև զգեստ և բարձրակրունկ կոշիկներ։
Քրիստինե Պեպելյան
Երգչուհին երեկոյին ներկայացել էր նուրբ և դասական սպիտակ զգեստով։
Սոֆի Մխեյան
Սոֆին ոճաբան Արայիկ Գաբաջյանի կողմից մոդելավորված վարդագույն զգեստ էր կրում:
Սոնա
Սոնան երկար մետաքսե զգեստ էր կրում։ Կերպարն ամբողջացնելու համար երգչուհին յուրօրինակ աքսեսուար էր ընտրել:
Նունե Եսայան
Նունե Եսայանը հանդիսատեսին ներկայացել էր ծաղկային պրինտով զգեստով։