
Դերասաններ Աշոտ Տեր-Մաթևոսյանն ու Սոֆյա Պողոսյանը ամուսնացել են
Աշոտ Տեր-Մաթևոսյանի և Սոֆյա Պողոսյանի սիրավեպի մասին խոսակցությունները վաղուց էին շրջանառվում։ Եվ ահա երեկ դերասանուհին իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել իրենց հարսանեկան արարողությունից և մակագրել. «Իմ կյանքի սեր»։
Սոֆյան նախապատվությունը տվել է նուրբ հարսանեկան կերպարին՝ գեղեցիկ զգեստը համադրելով գլխազարդի հետ։ Դերասանուհու մեղմ դիմահարդարումն ընդգծում է նրա բնական գեղեցկությունը։
Աշոտ Տեր-Մաթևոսյանը, մեկնաբանելով նույն նկարը, գրել է. «Կինս ու ես»։
Ավելի վաղ զույգը գեղեցիկ նկարներ էր հրապարակում Բալիից։