«Այնքան հուզված եմ, որ չեմ կարողանում քնել». Քիմ Քարդաշյանը Հայաստանում է

Ինչպես հայտնել էինք շաբաթներ առաջ, Քիմ Քարդաշյանը պատրաստվում էր Հայաստան գալ «WCIT 2019» համաժողովի շրջանակներում։ Եվ ահա նա ժամանել է։ Այս մասին աստղը գրել է թվիթերյան իր էջում։ Նա մասնավորապես ասել է՝ «Ժամը համարյա երեքն է, և ես այնքան հուզված եմ այստեղ լինելու և բոլորին տեսնելու համար, որ չեմ կարողանում քնել»։

Աստղը նաև իր ինստագրամյան էջի «սթորի» բաժնում նկար է հրապարակել Հայաստանից, որտեղ երևում է Հայաստանի դրոշը։

Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Քիմը գրառում էր կատարել, որ ցանկանում է աշխատատեղեր բացել Հայաստանում։