
Սիրուշոն մասնակցում է նոր նախագծի
Սիրված երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքում գրառում է կատարել և նշել, որ սկսվում է իր շրջագայությունը Էմիրատներ, որտեղ մասնակցելու է միջազգային նախագծի։ Երգչուհին գրել է, որ այդ նախագծի շրջանակներում ներկայացնելու է Հայաստանը։
Սիրուշոն նշել է նաև, որ այնտեղ շարունակելու են «Արմատ»-ի նկարահանումները։ Երգչուհին իր էջի միջոցով երկրպագուներին ներկայացնում է այն ամենը, ինչ կատարվում է շրջագայության ընթացքում։
Երգչուհին նաև լուսանկար է հրապարակել Դուբայի ՀՀ գլխավոր հյուպատոս՝ Սեյրան Կարապետյանի հետ:
Հուսով ենք շուտով ավելի պարզ կդառնա, թե որն է Դուբայ այցելելու գլխավոր նպատակը։