«Փորձությունները շատ են ու ամեն օր». Սիրուշո

Սիրուշոն հաճախ է հրապարակումներ կատարում իր ինստագրամյան էջում՝ կիսվելով երկրպագուների հետ։ Երգչուհու վերջին հրապարակումներից հատուկ ուշադրության են արժանացել վերջին նկարներն անձրևի ներքո։ Նա յուրահատուկ կերպով է մեկնաբանել այս նկարները. «Կարողանալ զգալ արևն անձրևի մեջ… չվախենալ թրջվելուց»

Իսկ ահա հաջորդ նկարի մեկնաբանության բաժնում Սիրուշոն խոսել է անցած փորձություններից. «Փորձությունները շատ են ու ամեն օր… Կարողանալ ամեն անգամ գտնել ուժ ու ոտքի կանգնել… ու անկախ ամեն ինչից ապրել արդար ու ճիշտ, այնպես, որ միշտ կարողանաս հանգիստ խղճով կյանքի աչքերի մեջ նայել»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին տեղի է ունենալու Սիրուշոյի մենահամերգը։