Սիլվի Բարկովայի հնդկական ամուսնությունը

«Դոմինո» սիթքոմի դերասանուհի Սիլվի Բարկովան 2018 թվականին թողեց Հայաստանը և մեկնեց Հնդկաստան ապրելու իր ամուսնու հետ։

Դերասանուհու ամուսնական արարողությունը անցկացվել է հնդկական բոլոր ավանդույթներին համապատասխան։ Այն տեղի է ունեցել Մումբայում։  Սիլվի Բարկովան և իր ամուսինը շատ պատահական ծանոթացել են դերասանուհու ծննդյան օրը և այդպես զարգացել են իրենց հարաբերությունները։

Հարսանեկան արարողությունը անցկացվել է Հնդկական ոճով զույգերի համաձայնությամբ։ Իսկ արարողությանը ներկա են եղել Սիլվիի մայրը և մորաքույրը։

Սիլվին արդեն մի քանի ամիս է ապրում է Հնդկաստանում։ Դերասանուհին այսուհետ կրում է իր ամուսնու ազգանունը։

Ամուսնու ընտանիքը լիովին ընդունում է հայ հարսին, չնայած, որ սկզբնական շրջանում ունեցել են մտավախություններ։

Իսկ ինչ վերաբերվում է հետագա քայլերին կարիերայում, ապա դերասանուհին դեռ չի կողմնորոշվել։