
Մազերը շատ հաճախ լվանալու հետևանքները
Մարդկանց մեծ մասը ձգտում է ունենալ փայլուն, առողջ և մաքուր մազեր` հնարավորինս հաճախակի լվանալով դրանք: Սակայն որոշակի նշաններ ձեզ կարող են հուշել, որ դուք չափից հաճախ եք լվանում ձեր մազերը:
Դուք չեք կարողանում հեշտությամբ սանրել ձեր մազերը
Չափից շատ լվանալը մազի կուտիկուլը թողնում է բաց, ինչը դարձնում է մազերը չոր և ավելի փխրուն: «Երբ դուք սանրում եք ձեր մազերը, սանրը հիմնականում սանրում է մազի խճճված մասը, այդ իսկ պատճառով այն հեշտությամբ չի անցնում մազերի միջով»,- ասում է Կարոլին Արոնսոնը՝ վարսահարդար և It’s a 10 Haircare-ի գլխավոր գործադիր տնօրեն:
Ձեր մազերը խամրած գույն են ստանում
Չափից շատ լվանալը շատ հաճախ ձեր մազերի գույնը դարձնում է խամրած: «Ներկած մազերը ճիշտ պահելու համար օգտագործե՛ք սուլֆատ չպարունակող շամպուններ», – ասում է Արոնսոնը:
Նկատում եք մազերի ճյուղավորում
Հաճախակի մազերը լվանալը դրանք դարձնում է ավելի զգայուն, որն էլ իր հերթին պատճառ է հանդիսանում մազերի ճյուղավորման համար: «Մազերը թաց ժամանակ ավելի փխրուն են, և այդ ժամանակ նրանց սանրելը կամ ագրեսիվ ձևով սրբիչով չորացնելը կարող է հանգեցնել մազերի ճյուղավորման», – ասում է դոկտոր Սեյջալ Շահը:
Նկատում եք մազերի թեփոտում
«Հաճախակի մազերը շամպունով լվանալը կարող է հանգեցնել մազերի թեփոտման», – ասում է Արոնսոնը: «Առողջ գլխամաշկ ունենալը նույնքան կարևոր է, որքան առողջ մազեր ունենալը, այն պետք է չլինի կեղտոտ և յուղոտ, բայց նաև պետք է լինի ոչ շատ չոր»։
Ձեր մազերը ձեզ յուղոտ են թվում
Հաճախակի մազերի լվացումը կարող է նաև հանգեցնել մազերի յուղոտման: «Օգտագործե՛ք սուլֆատ չպարունակող շամպուններ, որոնք ավելի խորն են մաքրում մազերը, բայց չեն դարձնում մազերը շատ չոր»,- ասում է Արոնսոնը:
Մազերը անփույթ տեսք են ստանում
Մազերի անփույթ տեսքից խուսափելու համար կարող եք միշտ օգտագործել կոնդիցիոներ և խուսափել շամպուն օգտագործելուց:
Ձեր մազերն անփայլ տեսք ունեն
«Եթե ձեր մազերը փայլուն տեսք չունեն, ապա դա կարող է լինել հաճախակի մազերը լվանալու արդյունք», – ասում է Արոնսոնը: Մազերի և գլխամաշկի չափավոր խոնավությունը հանգեցնում է առողջ, փայլուն մազեր ունենալուն:
Աղբյուր՝ bustle.com